AsekoseNews-Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է , թե ինչպես է անհայտ անձը փորձում կտրել Էջմիածնի Մայր տաճարի խաչը։
Տարածքում ներկաները, մասնավորապես Էդուարդ անունով մի երիտասարդ, կանխել է չարագործի մտադրությունը:
Մայր աթոռի գմբեթի վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի առիթով էլ տարածքում առկա են մետաղական տախտակամածներ, որոնց միջոոցով էլ անձը բարձրացել էր գմբեթի վրա:
«Հոգեկանը խանգարված երիտասարդ է եղել»,-Մայր Տաճարի գմբեթի վրա բարձրացած անձի մասին Asekose.am-ին ասել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

Տեսանյութը՝ Սարգիս Վարդանյանի ֆեյսբուքյան էջից