Փերիա գավառի հայությունը տարահանվել է Իրանի Շահ-Աբաս թագավորի օրոք 1600-ական թվականներին Պատմական Հայաստանից:<br />Փերիա գավառը գտնվում է Սպահան քաղաքից 150 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 2200 մ միջին բարձրության վրա:<br />Փերիան եղել է Իրանի ամենահայաշատ գավառը, որն ունեցել է եկեղեցիներ ,դպրոցներ և մեկ հայկական հիվնդանոց: Բնակչության մեծ մասը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ:<br />Փերիան նախկինում ունեցել է 57 հայաբնակ գյուղեր, որոնցից մինչև 1946 թվականը կանգուն էին` 24-ը: 1970 թվականին հայաբնակ էին 17 գյուղեր: Ներկայումս ամբողջությամբ հայաբնակ է միայն Բոլորան գյուղը:<br />Մինչև երկրորդ հայրենադարձությունը (1967 թվական) Փերիայի հայերի թիվն անցնում էր 10000-ից: